Նախկին իշխանությունների օրոք հոգևոր հայրերին տեղում կամ կգնդակահարեին, կամ կարգալույծ կանեին․ Ստյոպա Սաֆարյան

Նախկին իշխանությունների օրոք հոգևոր հայրերին տեղում կամ կգնդակահարեին, կամ կարգալույծ կանեին․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությանը։

«Հայ առաքելական եկեղեցու՝ ՀԱԵ-ի հայտարարությունից հետո էլ ավելի ես համոզվում, թե Թավշյա հեղափոխությունը որքան ինստիտուտներ ու մարդկանց է ազատագրել ստրկությունից։ Կպատկերացնեի՞ք, որ նախկին իշխանությունների օրոք հոգևոր հայրերն այնքան ազատ զգային, որ համարձակ կարծիք հայտնեին աշխարհիկ հարցերի ու նորմատիվ կարգավորումների վերաբերյալ։

Տեղում կամ կգնդակահարեին, կամ կարգալույծ կանեին, կամ․․․ Հայր Կոմիտասը նույնիսկ օդիոզ օլիգարխներին էր շողոմքորթում ու օրհնում․․․ Կեցցե հեղափոխությունը, որ սանտիմետր սանտիմետր Հայաստանն ազատագրեց ստորաքարշ ստրկությունից»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է քաղաքագետը։