Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն միտված քայլերից։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Ի հեճուկս բոլոր բարդությունների՝ մենք իսկապես երկարաժամետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք։ Եվ Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանեկերտ-Բաքու երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից ԿԽՄԿ-ի կողմից Երևան տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։ Վագիֆ Խաչատրյաին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ»,- ասաց Հայաստանի վարչապետը։