Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է օրեր շարունակ մեծ քննարկումների ու մտահոգությունների առիթ հանդիսացած արագիլների խնդրին։
«Այսօր շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը մի խումբ կամավորների հետ կրկին այցելել են Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման հերթական աշխատանքներ: Ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով`մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
Հարկ ենք համարում նշել, որ խնդիրը գտնվում է նախարարության անմիջական հսկողության տակ, իսկ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ կկրեն»,-նշված է նախարարության ֆեյսբության հաղորդագրության մեջ։