Ֆրանսիան կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ֆրանսիան կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը և ԼՂ բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆրանսերենով ներկայացված է իրավիճակն Արցախում։