18 համար ավտոբուսի վարորդը հայտնել է, որ կրակել են ավտոբուսի վրա. ոստիկանություն

Երևանի 18 համարի երթուղային ավտոբուսի վարորդն այսօր՝ օգոստոսի 10-ին, 13։15-ի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կրակել են ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Աբելյան փողոցում։

Տեղում աշխատում է ոստիկանության աշխատակիցներ, հանգամանքները պարզվում են։