Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի 

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն MAN մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով: