Վթարված միկրոավտոբուսի ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստան տուրից. Factor

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված և տուժած քաղաքացիները վերդառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։ Նրանք եղել են են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսում։

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց «Համշեն Տուր» տուրիստական ընկերության զանգերի օպերատորը։

Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է: