«Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ Տեսանյութ

«Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ Տեսանյութ
«Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ Տեսանյութ

Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել:

եռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։ «Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում․