Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։