Ռուսաստանը կշարունակի Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի վերազինումը. Շոյգու

Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է: Ռուսաստանը, Շոյգուի խոսքով, չի ուզում, որ Աֆղանստանից նշված երկրներ ներթափանցեն զինյալներ և թմրանյութեր: