Հայ պատանի բռնցքամարտիկները ռեկորդային ցուցանիշ են գրանցել Եվրոպայի առաջնությունում

Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, մեր մարզիկներից Լիաննա Ժամհարյանն արդեն իսկ ապահովել է եզրափակչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզով։Իսկ ահա Համեստ Աֆրիկյանը 46, և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։Եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն նաև հետևյալ բռնցքամարտիկները։46 կգ Գոռ Կարապետյան48 կգ Սուրեն Կատվալյան50 կգ Կարեն Զախարյան54 կգ Արսեն Դարբինյան60 կգ Արսեն Կարապետյան63 կգ Ֆելիքս Պապիկյան66 կգ Վոլոդյա Կիրակոսյան80 կգ Հրաչ Խաչատրյան90 կգ Արամ Թումանյան։