Ֆրանսիան պատրաստվում է ԼՂ հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ․ Le Figaro

Ֆրանսիական Le Figaro  պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի 120  հազար բնակիչներին, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու պատճառով կանգնած են սովամահության եզրին։

Պարբերականը նշում է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։

Նշվում է, որ փաստացի 2022 դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն արգելափակելուց հետո տեղի հայ բնակչությունը պարբերաբար փորձությունների է ենթարկվում՝ զրկված լինելով սննդի, դեղորայքի, գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի մատակարարումներից։