Միշտ կհիշենք քեզ մեր լեգենդ․ Արթուր Դավթյան

Մարմնամարզության Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անդարդարձել է Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվանը։

«Միշտ կհիշենք քեզ, մեր լեգենդ»,-գրել է Դավթյանն ինստագրամի իր սթորի բաժնում ու լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը: