Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա մշակվում է. Զախարովա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այցը մշակվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա: