Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է. Պեսկով

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է:Այս մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերվում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։ Մենք կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,- հայտնել է նա։