Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։