Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հերքեց իր պաշտոնանկության մասին տեղեկությունները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հերքեց իր պաշտոնանկության մասին տեղեկությունները։

«Սուտ են այդ լուրերը, բամբասանքներ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մինասյանը։Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններից հետո Կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։  Խոսակցությունների համաձայն՝ պաշտոնանկ է արվելու նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։