Հրապարակվել է Երևանի ընտրողների ռեգիստրը. քաղաքացին կարող է մուտքագրել իր տվյալները, տեսնել տեղամասի համարն ու հասցեն

ԿԸՀ կայքում հրապարակվել է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը, որտեղ Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց տվյալները և տեսնել տեղամասի համարն ու հասցեն:

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն:

Հիշեցնենք՝ վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում կկայանան ավագանու ընտրություններ: