Մանկական զարգացման հիմնադրամը տեղեկացնում է․
Օրեր առաջ մեկնարկեց Open Society Foundations – Armenia-ի հետ իրականացվող մեր նոր ծրագիրը՝ «Սոցիալական աշխատանքը համավարակի ընթացքում (Covid-19)»:
🙂🤝Ուրախ ենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ը կիսում է Մանկական զարգացման հիմնադրամի արժեքները՝ կարևորելով սոցիալական աշխատանքի դերը կարիքի համակողմանի գնահատման և օգնության հասցեականության հարցում և շնորհակալ ենք համագործակցության համար:
ℹԾրագրի շրջանակներում սոցիալական աշխատանքի արդյունում գնահատված կարիքի հիման վրա կտրամադրվեն օգնության փաթեթներ 209 ընտանիքի, որտեղ ապրում է 564 երեխա:
🔹Արդեն եղել ենք Արմավիրի մարզի Սարդարապատ, Մեծամոր, Մրգաշատ, Արմավիր, Եղեգնուտ, Մյասնիկյան համայնքներում, Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում:
🔹Այսօր գնացինք Արմավիրի մարզի Էջմիածին, Փարաքար, Զվարթնոց, Այգեկ և Մուսալեռ համայնքներ:
💜🤝Շնորհակալ ենք նաև հայանքապետարաններին և համայնքային սոցիալական աշխատողներին համագործակցության և ակտիվ ներգրավվածության համար: