Երեկվա բախումների հետևանքով հիվանդանոցում բուժումը շարունակում է 3 տուժած. ԱՆ

Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած:

Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է:  Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ: