Արցախի Պաշտպանության բանակն ամբողջությամբ լուծարվում ու զինաթափվում է. Արցախի տեղեկատվական կենտրոն

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ Տեղեկությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնը։

Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկան և սպառազինությունը անհապաղ պետք է դուրս բերվի ոչնչացման նպատակով։