Հայաստանի սահմանն արդեն հատել է 19 հազար մարդ

ԼՂ-ից 19 հազար մարդ արդեն հատել է Կոռնիձորի անցակետը, 2500-ից ավել մարդ արդեն տեղակայվել է․ տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. «Գորիսում դեռևս 1200 մարդ տեղավորման գործընթացում է»,- ասել է նա։ 

Ըստ փոխվարչապետի՝ մարդկանց մեծամասնությունը հայտնել է, որ ունի բնակության վայր. «Ովքեր այդպիսի տեղեկություն են մեզ տրամադրել, չենք առարկել, որ գնան իրենց՝ նախապես որոշված հասցեները»։