Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի, այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից էլ հայտնաբրվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։