Ֆրանսիայից ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը

Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասել է  Հայաստան:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:

Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած անձանց բուժման համար:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում: