Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ին և 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-ին և 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 3-ին և 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։