Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին կրակել է հայկական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ: 

Տուժածներ չկան: