«Սասնա Ծռերի» հայտարարությունը Հաց Բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ

«Սասնա Ծռերի»  հայտարարությունը Հաց Բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ
«Սասնա Ծռերի» հայտարարությունը Հաց Բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը Հաց Բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Սիրելի Հայրենակիցներ,

Օգոստոսի 9-ին կլրանար մեր սիրելի Հաց Բերող Արթուր Սարգսյանի ծննդյան 51 ամյակը:
Հաց Բերողի նկատմամբ համազգային սերը իր ծննդյան օրը տոն է դարձնում բոլորիս համար:

Մարդկային ամենամեծ առաքինությունները, որոնց մասին հազարավոր տարիների ընթացքում գրավոր և բանավոր պատմությունները հասել են մեր օրեր որևէ վստահություն չէին ներշնչի և վստահաբար որևէ արժեք չէին ներկայացնի մեզ համար, եթե նման առաքինությունների կենդանի օրինակներ չտեսնեինք մեր աչքերով, չզգայինք մեր զգայարաններով:

Հաց Բերողը հայության համար նման մի կերպար դարձավ: Նա ոչ միայն իրենով արժևորում է իր անձնազոհ քայլը, այլ իր միջոցով հավատ է փոխանցում հավերժության մեջ ապրող Մարդու առաքինությունների ու արժեքների հանդեպ:

Շնորհավորում ենք հայ ժողովրդին իր պանծալի զավակի ծննդյան օրվա կապակցությամբ»: