Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ

Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ
Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ

Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է  անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։

Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։

Օպերացիան իրականացվել է Ստամբուլի   Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի, թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։

Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։