Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի աշխատողների մոտ Covid-19 չի հաստատվել

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Հուլիսի 1-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի բոլոր աշխատողների Covid-19 ՊՇՌ թեստերի պատասխանները, որի համաձայն, բոլոր արդյունքները բացասական են:

Կենտրոնը վերսկսում է իր աշխատանքը Սյունիքի մարզի և Արցախի սուր սրտային խնդիրներ ունեցող բոլոր հիվանդների համար՝ թույլ չտալով կորցնել սրտամկանի վնասումը կանխող թանկարժեք ժամանակը:

Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը գործում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ պարետատան բոլոր սանիտարահամաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Սակայն այս օրերին, հիվանդների անվտանգությունից ելնելով, կենտրոնը հարկադրված դադարեցրել էր իր աշխատանքը, քանի որ բուժանձնակազմը շփում էր ունեցել հաստատված վարակակրի հետ, որից հետո բոլոր կոնտակտավոր աշխատակիցներն ինքնամեկուսացվել էին:

Այս մասին տեղեկացնում է Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը: