Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը

Շվեյցարիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի անցկացման համար, եթե դրա կարիքը լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վալենտին Կլիվազը:  

«Դա ներառում է Շվեյցարիայի կողմից ընդունող երկրի դերակատարության իրականացումը կամ աջակցության տրամադրումը համաժողովների ու հանդիպումների կազմակերպման գործում»,- ասել է նա:

Կլիվազը նշել է, որ կոնֆիդենցիալության սկզբունքից ելնելով՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում կողմերի հարցումները:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշում էր կայացրել 2022 թվականի հունվարի 12-ին հրավիրել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողով: