Որևէ անձնական խնդիր չունենք, մեր տարաձայնությունները քաղաքական են․ Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ. տեսանյութ. Factor.am

«Մենք եղել ենք մի դաշինքի մեջ, մի դաշինք ենք հիմնադրել, որն ընդդեմ նախկին իշխանությունների է եղել և հանուն փոփոխությունների է եղել, այդ փոփոխությունները տեղի են ունեցել, մենք յուրաքանչյուրս գնացել ենք մեր ճանապարհով»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի  հարաբերությունների մասին հարցին։ Նա նաև նշեց, որ որևէ սև կատու չի անցել իրենց միջև․ «Որևէ անձնական խնդիր չունենք, մեր տարաձայնությունները քաղաքական են»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: