Հատուկ նշանակության զորքերի ծառայողներին բորբոսնած լավաշ մատակարարած ընկերությունը տուգանվել է

Հատուկ նշանակության զորքերի ծառայողներին բորբոսնած լավաշ մատակարարած ընկերությունը տուգանվել է
Հատուկ նշանակության զորքերի ծառայողներին բորբոսնած լավաշ մատակարարած ընկերությունը տուգանվել է

ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներին բորբոսնած լավաշ մատակարարած ընկերությունը ենթարկվել է տուգանքի: Այս մասին Factor.am-ին փոխանցել են Պաշտպանության նախարարությունից:

«Պաշտպանության նախարարության եւ հացթխման ծառայություն իրականացնող մասնավոր կազմակերպության միջեւ գնումների գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն ընկերությունն անորակ լավաշ մատակարարելու համար ենթարկվել է տուգանքի՝ պայմանագրավ սահմանված չափով»,- նշված է գերատեսչության պատասխանում:

Պաշտպանության նախարարությանը խնդրել էինք տրամադրել տուգանքի չափը եւ նշել, թե որ կազմակերպությունն է մատակարարել լավաշը, բայց կառուցը որեւէ տեղեկություն չի տրամադրել: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներին դիրքերում մատակարածված բորբոսնած լավաշի մասին տեղեկությունը շրջանառվել էր ֆեյսբուք սոցիալական ցանցում: