Այս գիշեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»

ՀՀ վարչապետ գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը կեսգիշերին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար և գրել.

«Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը:

«Հիշատակի եռերգություն» միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այն կհեռարձակվի ուղիղ եթերով»։