Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացմանը

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին: