Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Տակու Իշիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական կապերի բարելավմանը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։