Էլիդա Քոչարյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում մրցել է իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել մեծ առավելությամբ։

Հայ մարզուհին աշխատելով առաջին համարով՝ մենամարտը շահել է 5։0 հաշվով։ Էլիդան ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։