Հրդեհ ավտոբուսում․ տուժածներ չկան. ՆԳՆ

Նոյեմբերի 27-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոբուս է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 09:59-ին: Այրվել է ավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: