Պաշտպանության նախարարը բարձր պարգևատրման է ներկայացրել պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևի է արժանացրել պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: