Երբ դատվում է ապստամբությունը, հաստատվում է չարիքի կառավարման իրավունքը․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը: Հավանաբար այո, նույն կերպ՝ ինչպես հեղափոխությունը: Ապստամբությունները և հեղափոխությունները սովորաբար չարիքի դեմ են լինում: Եվ ապստամբները սովորաբար այդ ծայրահեղ միջոցին դիմում են սեփական կյանքին մտովի հրաժեշտ տալով:

Եթե մարդիկ կարողանան կառավարող չարիքի դեմ այլ միջոց կիրառել՝ ընտրություններ, իրավական գործողություններ, հենց այդ միջոցն էլ կկիրառեն: Միայն միջոցների սպառվելուց հետո է գալիս ապստամբության, և ապա՝ հեղափոխության ժամանակը:

Երբ դատվում է ապստամբությունը, հաստատվում է չարիքի կառավարման իրավունքը: