Մեր բանակի ու շատ-շատ բանակների սպառազինությունների մեջ նույնիսկ առկա են 40-50-ականների զենքեր․ Սերժ Սարգսյան

The third President of the Republic of Armenia Serzh Sargsyan holds the first press conference after his resignation on the topic of April war in 2016

Այսօր հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորները կռվել 80-ականների զենքերով։ Նա նշեց, որ այդ թեմայով շահարկումները քաղաքական նպատակ ունեին։

«Իրոք, այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք։ Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը։ Բայց ուզում եմ ավելացնել՝ դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու, թե կա՞ այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք։ Եթե կգտնեք այդպիսի մի բանակ ամենաժամանակակից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ այդ գործերից ոչինչ չեմ հասկանում։ Նույնիսկ այսօր ոչ միայն մեր Զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերում։ Մեր բանակի ու շատ-շատ բանակի սպառազինությունների մեջ նույնիսկ առկա են 40-ականների, 50-ականների զենքեր»»,- ասաց Սարգսյանը։