Այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշոնակատար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։

Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք։