Մաշտոցի պողոտայում երեկ վրաերթի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։ Վրաերթի ենթարկված 59-ամյա կնոջ վիճակը ծանր է, վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Վրաերթի ենթարկված մյուս՝ 38-ամյա կինը տեղում մահացել է․ հայտնում են Քննչական կոմիտեից։ Վրաերթի ենթարկվածները Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ են՝ նույն ընտանիքի անդամներ։
Քննիչներն իրականացրել են դեպքի վայրի զննություն, առգրավվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը: Ականատեսները երեկ Factor TV-ին մանրամասներ էին պատմել վրաերթից։