Սերգեյ Սմբատյանը վերականգնվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնում

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել Սերգեյ Սմբատյանի արդարացումը:

Սմբատյանի գործունեությունը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբում դադարեցվել էր նրա հանդեպ քրեական գործի հարուցումից և ձերբակալումից հետո։

Արդարացումից հետո Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը որոշել է երաժշտին վերականգնել նախկին պաշտոնին:

Նվագախումբը հայտարարել է, որ ակնկալում է կրկնակի եռանդով շարունակել իր առաքելությունը՝ որպես Մալթայի առաջատար երաժշտական հաստատություն: