Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կոլոնային և շնորհավորել նոր նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արդեն նախկին ԱԳ նախարար Կատրին Կոլոնային համատեղ աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ նախարար Սեֆան Սեժուրնեին։

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Սեֆան Սեժուրնեին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ լավագույն մաղթանքները Ֆրանսիայի բարօրության համար նրա բարձր առաքելությանը: Ես անհամբեր սպասում եմ միասին աշխատանքին՝ ամրապնդելու բարեկամությունն ու գործընկերությունը»,- ասվում է նախարարի X-ի էջում արված գրառման մեջ։

Միրզոյանը մեկ այլ գրառմամբ էլ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Կոլոնային համատեղ աշխատանքի համար. «Շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ Հայաստանի համար հատկապես դժվարին ժամանակահատվածում հաստատված բարեկամության և գերազանց համագործակցության համար»,- ասվում է գրառման մեջ։