Պատգամավորն՝ առանց ամրագոտու

Պատգամավորն՝ առանց ամրագոտու
Պատգամավորն՝ առանց ամրագոտու

Այսօր Երեւանի Պռոշյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը իր «Մերսեդես» մակնիշի 22 SS 211 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու:

Դեռ երկու տարի առաջ, երբ «Առավոտը» 2009թ. հոկտեմբերի 7-ի համարում «Տեղը չե՞ք բերում ում ավտոն ա» հրապարակման մեջ տեղադրել էր Գագիկ Շամշյանի լուսանկարը, որում երեւում էր, թե ինչպես է նույն պատգամավորի ավտոմեքենան կայանվել Թումանյան փողոցում՝ քաղաքային տրանսպորտի համար հատկացված գոտու դեղին գծերի վրա, Մանվել Բադեյանը նեսղսրտել էր, թե ինչու են նկարել, քանի որ ինքը այն հատուկենտ պատգամավորներից է, որ հարգում է օրենքը եւ Ազգային ժողովի ընդունած որոշումները:Կարդալ ավելին