Հունվարի 1-10-ը ավտոկայանատեղիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, վարորդները չեն տուգանվի

Հունվարի 1-10-ը ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: