Դավթաշենի կամրջի տակ 31-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել. ՆԳՆ

Հունվարի 22-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ գետի մեջ, նկատվել է տղամարդու դի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Բ․-ի (ծնված 1993 թ.) դին։