Տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտում էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել:

«Հարգելի քաղաքացիներ, ծրագրային թարմացումներով պայմանավորված հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի նույնականացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։