Մարուքյանը պնդում է՝ պետությունն ազատ գումար ունի, Թունյանը հակադարձում՝ սնդուկով փողեր դրված չեն

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ պետությունը գանձապետական հաշվեհամարում ունի ազատ միջոցներ, որով կարող է շուրջ կես մլն ընտանիքի տալ 100 հազարական  դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է՝ պետությունը 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունի, դրանք հստակ ծրագրային նպատակի համար են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նման  տեսակետ հայտնեցին ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկել է 100 հազարական դրամ տրամադրել շուրջ կես միլիոն ընտանիքի, ինչպես նաև կրկնակի վճարել թոշակները:Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ այդ փողը կա՝ պետությունը մոտ 300 միլիարդի խնայողություն ունի ԿԲ գանձապետական հաշվեհամարում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել էր թեմային՝ նշելով, որ գանձապետական միասնական հաշվի մնացորդն ազատ միջոց չէ, և հետևաբար կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։