Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: